24 ժամում մահվան 24 դեպք. Իտալիայում գրանցվել է ամենացածր ցուցանիշը
Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենացածր ցուցանիշն է գրանցվել սկսած մարտի 2-ից: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությանը: Հունիսի 21-ի ժամը 20:00-ի դրությամբ Իտալիայում անցած 24 ժամում գրանցվել է մահվան 24 նոր դեպք:
Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսային հիվանդության զոհ են դարձել 34634 մարդ, մինչդեռ անցած օրվա տվյալների հետ համեմատած հիվանդների թիվը կրճատվել է 240-ով: Այս պահին փաստացի բուժում են ստանում 20972 մարդ: