Covid 19-ն՝ Իրաքում. մահացածների թվում է նախկին ֆուտբոլիստ Ահմադ Ռադին

Covid 19-ն՝ Իրաքում. մահացածների թվում է նախկին ֆուտբոլիստ Ահմադ Ռադին

Բաղդադում կորոնավիրուսից մահացել է երկրի պատամության լավագույն ֆուտբոլիստներից Ահմադ Ռադին: Վերջինս մահկանացուն կնքել է 56 տարեկան հասակում: 1980-ականներին եղել է իր երկրի ամենահայտնի խաղացողներից մեկը: Առաջին իրաքցի ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել Աշխարհի առաջնությունում 1986 թվականին: 1988 թվականին ճանաչվել է տարվա Ասիայի լավագույն ֆուտբոլիստ: 

CNN-ը, հղում անելով Իրաքի սպորտի ու երիտասարդության նախարարության տարածած հաղորդագրությանը, նշում է, որ Ռադին Բաղդադի հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 13-ին և մահացել է կիրակի օրը կորոնավիրուսի դրական աշխտորոշում ստանալուց հետո:

Իրաքի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ շաբաթ օրն երկրում կորոնավիրուսային հիվանդության 1870 նոր դեպք է հաստատվել, մահացել է ևս 88 մարդ: Օրական կտրվածքով սա ամենաբարձր ցուցանիշն է Իրաքում համավարակի սկզբից:

Իրաքում, համաձայն վերջին թարմացումների, ընդհանուր հաշվով արդեն վարակվել է 29222 մարդ, մահացել է 1013 պացիենտ: Ուրաբթ օրն առողջապահության նախարարությունից հայտնել են, որ շուտով Բաղդադում կբացվեն կարանտինային այլընտրանքային կենտրոններ՝ վարակի տարածումը կանխարգելելու համար: 

wp-apeth