Իսպանիան ու Ֆրանսիան բացել են սահմանը. բոլորի համար Իսպանիան բաց կլինի հուլիսի 1-ից
Ֆրանսիայի ու Իսպանիայի միջև սահմանը կրկին բաց է, որը փակ էր մարտի 14-ից կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պորտուգալիան այս առումով որոշել է մի փոքր սպասել: Իսպանիայի հետ ցամաքային սահմանը մտադիր են բացել հուլիսի 1-ին: Ինչ վերաբերում է իսպանական կողմին, ապա այստեղ հուլիսի 1-ից սահմանները կբացեն բոլորի համար՝ հույսով, որ հնարավոր կլինի ինչ-որ կերպ փրկել տուրիստական սեզոնը:
Համաձայն worldometers-ի վերջին տվյալների՝ Իսպանիայում ընդհանուր հաշվով վարակվել է 293,018 մարդ, մահացել է 28,322 պացիենտ: Ֆրանսիայում ընդհանուր հաշվով վարակվել է 160,093 մարդ, մահացել է 29,633 պացիենտ: Պորտուգալիայում ընդհանուր հաշվով վարակվել է 38,841 մարդ, մահացել է 1,528 պացիենտ: