6 ամենագնաց և 5 շտապօգնության մեքենա՝ հակահամաճարակային ծառայությանը

6 ամենագնաց և 5 շտապօգնության մեքենա՝ հակահամաճարակային ծառայությանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հայաստանի հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով, որոնք, ըստ նրա, կմեծացնեն Երևանում և մարզերում իրականացվող միջոցառումների որակն ու արագությունը։

Նախարարը հայտնել է, որ այս պահին մատակարարվել են 6 ամենագնացներ (ՈւԱԶ Պատրիոտ և Շևրոլե Նիվա) և 5 շտապօգնության մեքենա (Ֆորդ), իսկ մոտակա 2 ամսում կմատակարարվեն նաև 20 ՈւԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա ՀՎԿԱԿ 10 մարզային մասնաճյուղերի համար։ Արսեն Թորոսյանը հավելել է, որ ձեռքբերումը հնարավոր է դարձել Համաշխարհային Բանկի ծրագրի միջոցով:

wp-apeth