Ասֆալտապատման աշխատանքները շուտով կմեկնարկեն
Շիրակի մարզի Լուսակերտ համայնքի 7-րդ փողոցի 1240 քառակուսի մետր ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները շուտով կմեկնարկեն, հայտնում են Շիրակի մարպետարանից:
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հավանություն է տվել ծրագրին։ 14 մլն 858 հազար դրամ արժողությամբ ծրագրի 55 տոկոսը՝ 8 մլն 171 հազար դրամը, ֆինանսավորելու է պետությունը, 45 տոկոսը՝ համայնքը։