Գյուղաբնակ և աշխատող ծնողները կստանան կրկնակի նպաստ՝ 53 000 դրամ

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գյուղական վայրերում չաշխատող ծնողները կստանան 26500, իսկ աշխատողները՝ 53000 խնամքի նպաստ:
Նախագիծը վերաբերում է մինչև երկու տարեկան երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված և փաստացի բնակվող ծնողներին։