Գաղտնի փաստաթուղթ. Թուրքիան Հայաստան և Հունաստան ներխուժելու ծրագրեր է ունեցել

Գաղտնի փաստաթուղթ. Թուրքիան Հայաստան և Հունաստան ներխուժելու ծրագրեր է ունեցել

Իսրայելի The Jerusalem Post հեղինակավոր պարբերականը, հղում անելով Nordic Monitor-ին, գրել է, որ Թուրքիան Հայաստան և Հունաստան ներխուժելու ծրագրեր է ունեցել: Չի բացառվում, որ դրանք առնչություն են ունեցել Սիրիա ներխուժման հետ: Ըստ ամենայնի գործողությունների նման ընթացք ծրագրված է եղել չնախատեսված հանգամանքների պարագայում, որպեսզի կարողանան պահպանել հարձակվողական ու զսպող պոտենցիալը արևմտյան ճակատում զորքերի տեղաշարժման ժամանակ:

Nordic Monitor-ի հաղորդագրության համաձայն՝ խոսքը Power Point-ով սարքած «Գործողությունների պլանավորման հրահանգ» վերնագրով պրեզենտացիայի մասին է։ Այնտեղ առկա է ռազմական գործողությունների ցանկ, ու, ըստ աղբյուրի, պահպանվել է 2000 թվականի օգոստոսի 15-ով թվագրված Հայաստան ներխուժելու («Altay» օպերացիա), ինչպես նաև 2014 թվականի հունիսի 13-ով թվագրված Հունաստան ներխուժելու («Çakabey» օպերացիա) ծրագրերը։ Ըստ աղբյուրի՝ ծրագրերի մանրամասները գաղտնի են մնում ու փաստաթուղթը թերևս հաստատում է միայն այն, որ դրանք կան։

Nordic Monitor-ն ենթադրել է, որ ծրագրերն, ամենայն հավանականությամբ, թարմացվել են և վերջնական տեսքի են բերվել մի շարք նախկին ծրագրեր լրամշակելուց հետո և որ այն դեռ կարող է լինել ակտիվ:

Հունաստան ներխուժելու պլանը ստացել է «Չակա բեյ» կոդային անվանումը՝ ի պատիվ սելջուկ էմիր Չակա-բեյի, որի նավատորմը 11-րդ դարում նվաճել է Էգեյան ծովի Լեսբոս, Խիոս, Սամոս և Հռոդոս կղզիները: Հայաստան ներխուժելու պլանն անվանել են «Ալթայ»՝ ի պատիվ գեներալ Ֆահրեդին Ալթայի, որն անկախության համար մղվող թուրքական պատերազմի ժամանակ ղեկավարել է կորպուսներից մեկը:

Աղբյուրը հայտնում է, որ փաստաթղթերը էլեկտրոնային փոստով միմյանց են ուղարկել գլխավոր շտաբի հրամանատարները: Ինչպես երևում է դրանք պատահաբար հայտնվել են Անկարայում ընթացող դատական գործի նյութերում և դատախազ Սերդար Կոշկունը այն դատարանին է ներկայացրել 2016 թվականի հուլիսին 2-ին Էրդողանի դեմ չհաջողված ռազմական հեղաշրջման հետաքննության շրջանակներում: Հարկ է նշել, որ գլխավոր շտաբի ներկայացուցիչների երկու ամսվա բոլոր էլեկտրոնային նամակներն առգրավվել է մեղադրող կողմի կողմից, որտեղից էլ, ըստ ամենայնի, գաղտնի փաստաթղթի արտահոսք է եղել, սակայն, ինչպես պարզաբանում է հեղինակը, դրանց մեջ հատուկ մանրամասներ չկան, քանի որ նման տեղեկատվության կարգավիճակը «հույժ գաղտնի» է և չի փոխանցվում էլեկտրոնային փոստի ներքին ցանցով, այլ միայն՝ կապի հատուկ համակարգերի միջոցով:

Nordic Monitor-ը նշում է, որ Թուրքայի գլխավոր շտաբի անձնակազմը խուճապի է մատնվել գաղտնի փաստաթղթերի հնարավոր արտահոսքից և պահանջել է դատավորից թույլ տալ ստուգել փաստաթղթերը մինչև դրանք հրապարակելը, սակայն, ինչպես երևում է, դա անել չի հաջողվել:

wp-apeth