Ոչ թանկարժեք ու հասանելի. Դեքսամետազոնը՝ Covid 19-ի դեմ արդյունավետ միջոց

Ոչ թանկարժեք ու հասանելի. Դեքսամետազոնը՝ Covid 19-ի դեմ արդյունավետ միջոց

Ոչ թանկարժեք ու հասանելի դեքսամետազոն դեղամիջոցը կարող է օգնել փրկել շատ ծանր հիվանդ պացիենտների կյանքեր, որոնց մոտ աշխտորոշել են կորոնավիրուս: Բրիտանացի գիտնականների պնդումները մեջբերել են միջազգային լրատվականները, մասնավորապես, BBC-ն:

Հետազոտության տվյալների համաձայն՝ բուժման կուրսի մեջ դեքսամետազոնի ներառումը 33%-ով նվազեցնում է մահվան ռիսկն այն պացիենտների մոտ, որոնք միացված են թոքերի արհեստական շնչառության սարքին և 20%-ով այն պացիենտների մոտ, որոնք միացված են արյունը թթվածնով հարստացնող սարքին (ԱԹՍ):

Կորոնավիրուսով հիվանդների բուժման ժամանակ դեքսամետազոնի կլինիկական փորձարկումները մասն են մասշտաբային ջանքերի, որոնք ձեռնարկվում են ամբողջ աշխարհում պարզելու առավել արդյունավետն եղած դեղամիջոցներից Covid-19-ի դեմ:

Հետազոտողների գնահատականներով, եթե դեքսամետազոնը կիրառվեր համավարակի սկզբում ծանր հիվանդներին բուժելիս, ապա միայն Մեծ Բրիտանիայում հնարավոր կլիներ փրկել մինչև հինգ հազար կյանք:

Դեղամիջոցը թանկարժեք չէ, հետևաբար այն կարող է արդյունավետ միջոց լինել բոլոր ոչ հարուստ այն երկրներում, որտեղ գրանցվում են վարակի շատ դեպքեր:

Վիճակագրության համաձայն՝ կորոնավիրուսով հիվանդ 20 պացինետից 19-ը հոսպիտալացման կարիք չունի: Հոսպիտալացվածների մեծ մասը շատ արագ են ապաքինվում և միայն պացինետների ոչ մեծ մասն է ունենում շնչառական ապարատի կամ թթվածնային թերապիայի կարիք:

Գիտնականների հայտարարություններից հետևում է, որ դեքսամետազոնն առավել արդյունավետ է հենց ծանր հիվանդներին բուժելիս:

Պարզվել է, որ արհեստական շնչառական ապարատի կարիք ունեցող պացինետների մոտ դեքսամետազոնի ընդունումից հետո մահվան ռիսկը նվազում է 40%-ից մինչև 28%, իսկ թթվածնային թերապիայի կարիք ունեցող պացինետների մոտ 25%-ից մինչև 20%:

Հետազոտական խմբի ղեկավար Պիտեր Հորբիի համար սա այս պահին թերևս միակ դեղամիջոցն է, որը նվազեցնում մահվան ռիսկը: Ըստ նրա՝ սա մեծ քայլ է առաջ:

Առաջատար հետազոտողներից պրոֆեսոր Մարտին Լանդրեյն իր հերթին նկատել է, որ արհեստական շնչառական ապարատին միացված 8 պացինետից մեկին կարելի է փրկել դեքսամետազոնի շնորհիվ և մեկին 20-25 պացինետներից, որոնք ունենք թթվածնային թերապիայի կարիք:

  • Բուժման կուրսը տևում է 10 օր և մեկ պացինետի վրա կարժենա 5 ֆունտ (3000 դրամ): Մեկ կյանք փրկելու համար անհրաժեշտ է միջինը 35 ֆունտ (21000 դրամ): Այս դեղամիջոցը հասանելի է ամբողջ աշխարհում,- ասել է Մարտին Լանդրեյը: 

Վերջինս ասել է, որ արդեն հիմա պետք է նշանակել դեքսամետազոնը ծանր հիվանդներին: Երբ հիվանդությունն ընթանում է թեթև, այն ընդունելու իմաստ չկա, ընդգծել է փորձագետը: Մարտին Լանդրեյի խոսքով՝ կորոնավիրուսի թեթև սիմպտոմներով պացիենտներին դեքսամետազոնը չի օգնում: Այն օգնում է նրանց, որոնք շնչելու հետ կապված լուրջ խնդիր ունեն:

wp-apeth