Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. Ազգային Ժողովը տվեց իր համաձայնությունը
Այսօր քվեարկության արդյունքներով Ազգային Ժողովը Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Ավելի ուշ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովին ներկայացրեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Քվեարկության արդյունքներով Ազգային Ժողովը տվեց իր համաձայնությունը: 132 պատգամավորից քվեարկել են 87-ը: Անվավեր չկա, 87 կողմ, 0 դեմ: Հիշեցնենք, որ երկու դեպքում էլ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» չմասնակցեցին քվեարկություններին: