Գլխավոր դատախազն երկու միջնորդագիր է ներկայացրել Արարատ Միրզոյանին

Գլխավոր դատախազն երկու միջնորդագիր է ներկայացրել Արարատ Միրզոյանին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է ներկայացրել՝ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու և քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

  • Հաշվի առնելով վերջին մի քանի օրվա իրադարձությունները և հասարակության ուշադրությունը գրաված հարցերը, ինչպես նաև հաշվի առնելով այն որ ձեզ մոտ նույնպես բազմաթիվ հարցեր կլինեին, որոշեցի անձամբ հայտնել այս մասին: Քիչ առաջ գլխավոր դատախազը երկու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին: Մեկը՝ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ և երկրորդը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբրեյալ: Միջնորդություններըը մուտք են արվել ԱԺ աշխատակազմ: Քիչ առաջ ԱԺ խորհուրդը քննարկել է նստաշրջանի և հերթական նիստերի օրակագում լրացումներ փոփոխությունների կատարելու հարցերը և հաստատել է այդ նախագծերը: Վաղվա նիստում կքննարկենք այս միջնորդությունները,- ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու և քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ արած հայտարարություններից հետո հրապարակել էր տեսանյութ կապված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքերի հետ:   Կառույցը ևս մեկ տեսանյութ է հրապարակել արդեն կապված 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքերի հետ:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարություն էր տարածել ֆեյսբուքում:

Ավելի վաղ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ քաղաքական որոշում է կայացվել և երեքշաբթի գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ երեկ մոտ ինը ժամ տևած հարցաքննությունից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել Ազգային անվտանգության ծառայության շենքից: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել է, որ տեղի ունեցած բոլոր գործողություններն որակում է որպես քաղաքական: Ըստ նրա՝ գործողությունները, որոնք տեղի են ունենում նրա արած հայտնի հայտարարությունից հետո, քաղաքական են:

wp-apeth