Դելիում գնացքները վերածվել են հիվանդանոցների. Եվս 500 վագոնում կտեղադրեն 8000 մահճակալ
Կորոնավիրուսի համաճարակի աճին զուգընթաց Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում նախատեսում են գնացքների ևս 500 վագոնում տեղադրել 8000 մահճակալ՝ կորոնավիրուսով հիվանդների համար: Ներքին գործերի նախարար Ամիտ Շահը մայրաքաղաքում նախատեսում է նոր միջոցառումների կիրառում, ինչպես նաև նախատեսվում է ավելացնել Covid-19-ի թեստերի քանակը: Ծերերին խնամելու կենտրոնների անհրաժեշտություն է լինելու:
Ներքին գործերի նախարարը նաև հանդիպել է Դելիի քաղաքապետ Արվինդ Քեջրիվալի հետ ճգնաժամային իրավիճակից ելքեր գտնելու համար: Հնդկաստանում օրական վարակակիրների թիվը հասնում է 12,000-ի:
Երկրում պաշտոնապես հաստատված վարակակիրների քանակը 320,922 է և այս ցուցանիշով Հնդկաստանն աշխարհում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Ռուսաստանից հետո:
Ըստ Ջոն Հոպկինսի Համալսարանի պաշտոնական աղբյուրների՝ Հնդկաստանում մահացության թիվը 9,195 է: Ըստ Hindustan Times-ի՝ Դելին երրորդ կորոնավիրուսից տուժված քաղաքն է Մահարաշթրայից և Թամիլ Նադույից հետո: Worldometers-ի վերջին տվյալներով երկրում վարակվածների թիվը հասնում է 332,783-ի, բուժվել է 169,748, մահացել 9,523 մարդ:
Նշվում է որ Դելիի բոլոր մասնավոր և պետական հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակված պացիենտների համար առկա է 9,698 մահճակալ, որից 4,248-ը ամբողջությամբ ազատ է:
Քեջրիվալի կառավարությունը նախատեսում է 40 հյուրանոց և 77 բանկետային դահլիճներ օգտագործել որպես հիվանդներին խնամելու վայր:
Ապրիլին Հնդկաստանում գնացքի վագոնները վերածվել էին հիվանդասենյակների և մեկուսացման վայրերի և երկաթուղու գործունեությունը համավարակի պատճառով դադարեցվել էր:
Անցած ամիս, կառավարությունը սկսեց սահմանփակումներից դուրս գալու ծրագեր մշակել, սահմանափակումներ Հնդկաստանում մտցվել էին մարտի 25-ին:
Ճանապարհային և օդային երթևեկությունը սկսել է գործել, երբ խստացումները մեղմվեցին և բազամթիվ աշխատավայրեր և բիզնես կենտրոններ բացել են իրենց դռները: Խանութները կրկին գերծանրաբեռնված են:
Սահամանփակումը ծանր տնտեսական հետևանքներ է առաջացրել Հնդկաստանում՝ միլիոնավոր մարդկանց զրկելով աշխատանքից: Ամենաշատը տուժել են միգրանտները: Մեծապես տուժել են նաև սննդի մատակարարաման ցանցերը: