Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից ու օրվա գործողություններն որակեց՝ քաղաքական

Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից ու օրվա գործողություններն որակեց՝ քաղաքական

Մոտ ինը ժամ տևած հարցաքննությունից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել Ազգային անվտանգության ծառայության շենքից: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսօր տեղի ունեցած բոլոր գործողություններն որակում է որպես քաղաքական: Ըստ նրա՝ գործողությունները, որոնք տեղի են ունենում նրա արած հայտնի հայտարարությունից հետո, քաղաքական են:

  • Ես սեփականատեր եմ, ոչ մի կառավարման հետ գործ չունեմ,- եզրափակել է Գագիկ Ծառուկյանը:

Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ շենքի մոտ ողջունել են նրա աջակիցները: Ըստ տարբեր հրապարակումների՝ օրվա ընթացքում նրանցից ավելի քան հարյուրին բերման են ենթարկվել ոստիկանություն:

wp-apeth