Չիլիի առողջապահության նախարարին պաշտոնանկ են արել
Չիլիի առողջապահության նախարար Հայմե Մանալիչին հեռացրել են զբաղեցրած պաշտոնից ծագած սկանդալի ու երկրում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի թվի կտրուկ աճից հետո, հայտնում է CNN-ը:
Մանալիչի պաշտոնանկությունից մեկ օր առաջ հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ Չիլիում արձանագրված դեպքերի թվերն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տրամադրած տվյալները ոչ մի կերպ իրար չեն համապատասխանում:
Նշենք, որ worldometers-ի վերջին տվյալների համաձայն՝ Չիլիում ընդհանուր հաշվով վարակվել է 174,293, մահացել 3,323 մարդ, բուժվել է 143,704 պացիենտ: