ԲՀԿ պատգամավորները՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրան կալանավորելու մասին
Այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ հրավիրելուց հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, չի բացառել, որ Ծառուկյանին կարող են նաև կալանավորել: ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Շաքե Իսայանը նույնպես շատ հավանական է համարում, որ իրադարձությունները կզարգանան նման սցենարով:
- Կարծում եմ՝ այս ամբողջ գործողությունների հետևում այդ գործընթացն է կանգնած: Այնպես, որ չենք բացառում, որ հենց վաղը առավոտյան արտահերթ նիստով կարող է հարցն Ազգային Ժողով բերվել և դիտարկել պարոն Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Ամեն ինչ հավանական ենք համարում,- ասել է Իսայանը: