Նաիրա Զոհրաբյան. «Արձագանքեք այս քաղաքական բեսպրեդելին»
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ հարցաքննության հրավիրելուց հետո ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել ՀՀ-ում հավատարմագրված միջազգային դեսպանություններին, իրավապահ կազմակերպություններին արձագանքել տեղի ունեցածին:
- Այս պահին որոշեցինք փակել մայրուղին: Ես որպես ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար հավիրում և դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված միջազգային դեսպանություններին, իրավապահ կազմակերպություններին արձագանքել այս քաղաքական բեսպրեդելին: Սահմանադրությամբ թույլատրված ցանկացած միջոց օգտագործելու ենք տեղի ունեցած քաղաքական բեսպրեդելի դեմ մեր բողոքն արտահայտելու համար: Բռնություն էին կիրառում, բռնություն կիրառվեց նաև պատգամավորների նկատմամբ օրինակ Արման Աբովյանի: Եթե մեր երկրում մնացել են ողջախոհ մարդիկ, ողջախոհ քաղաքական ուժեր, կազմակերպություններ այդ թվում նաև միջազգային, իրենք պետք է այս ամենին տան իրենց գնահատականը,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: