Covid 19-ն աշխարհում. Բուժվածների թիվն անցել է 4 միլիոնը. Թարմ տվյալներ

Covid 19-ն աշխարհում. Բուժվածների թիվն անցել է 4 միլիոնը. Թարմ տվյալներ

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 870 հազարը (7,873,210), մահացել է 432,480, բուժվել՝ 4,043,402 պացիենտ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոնը՝ 2,142,224 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան (850,796), Ռուսաստանը (520,129), Հնդկաստանը (321,626), Մեծ Բրիտանիան (294,375) և Իսպանիան (290,685):
Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (117,527), հետո գալիս են Բրազիլիան (42,791), Մեծ Բրիտանիան (41,662), Իտալիան (34,301), Ֆրանսիան (29,398), Իսպանիան (27,136), Մեքսիկան (16,872), Բելգիան (9,650), Գերմանիան (8,867), Իրանն (8,730) ու Կանադան (8,107):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (854,106), հետո գալիս են Բրազիլիան (437,512), Ռուսաստանը (274,641), Իտալիան (174,865), Գերմանիան (172,200), Հնդկաստանը (162,379),  Թուրքիան (150,087), Իրանը (146,748) և Չիլին (137,296):

wp-apeth