Գյումրու Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացումը հետաձգվել է. Այսօր կդառնար 64 տարեկան
Այսօր օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի, ԽՍՀՄ քառակի չեմպիոն գյումրեցի լեգենդար ծանրորդ Յուրիկ Վարդանյանի ծննդյան օրն է։ Անվանի ծանրորդն այսօր կդառնար 64 տարեկան։
Գյումրու նրա անվան ծանրամարտի մարզադպրոցի շինարարությունն արդեն ավարտված է: Նախապես ծրագրված էր, որ բացումը տեղի է ունենալու այսօր՝ իր ծննդյան օրը: Սպասվում էր, որ դրսից բազմաթիվ հյուրեր են լինելու, նրա անունով ու դիմանկարով պատվո տախտակ պետք է փակցվեր շենքի շքամուտքի պատին, որտեղ նա բնակվել է:
Համավարակի պատճառով, սակայն, հնարավոր չեղավ իրականացնել նշված միջոցառումները: Մարզադպրոցի և հուշատախտակի բացման արարողությունը հետաձգվել է: