Կորոնավիրուսն աշխարհում. Մահացածների թվով Բրազիլիան անցավ Բրիտանիայից, թարմ տվյալներ

Կորոնավիրուսն աշխարհում. Մահացածների թվով Բրազիլիան անցավ Բրիտանիայից, թարմ տվյալներ

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 740 հազարը (7,741,062), մահացել է 428,352, բուժվել՝ 3,966,877 պացիենտ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոնը՝ 2,117,027 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան (829,902), Ռուսաստանը (511,423), Հնդկաստանը (309,603), Մեծ Բրիտանիան (292,950) և Իսպանիան (290,289):
Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (116,831), հետո գալիս են Բրազիլիան (41,901), Մեծ Բրիտանիան (41,481), Իտալիան (34,223), Ֆրանսիան (29,374), Իսպանիան (27,136), Մեքսիկան (16,448), Բելգիան (9,646), Գերմանիան (8,863), Իրանն (8,659) ու Կանադան (8,049):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (841,936), հետո գալիս են Բրազիլիան (427,610), Ռուսաստանը (269,370), Իտալիան (173,085), Գերմանիան (171,600), Հնդկաստանը (154,330),  Թուրքիան (149,102), Իրանը (144,649) և Չիլին (131,358):

wp-apeth