«Amazon»-ը մեկ տարով արգելել է իրավապահ մարմիններին օգտվել դեմքերը բացահայտելու ծրագրից

«Amazon»-ը մեկ տարով արգելել է իրավապահ մարմիններին օգտվել դեմքերը բացահայտելու ծրագրից

«Amazon» ամերիկյան ընկերությունը մեկ տարով արգելել է իրավապահ մարմիններին օգտվել դեմքերը բացահայտելու Rekognition ծրագրից, հայտնում է BBC-ին:

Որոշումն ընդունվել է մասսայական ցույցերի ֆոնին: Հիշեցնենք, որ ցուցարարները դուրս են եկել փողոց այն բանից հետո, Միացյալ Նահանգներում դաժան ձերբակալությունից հետո մահացավ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը:

  • Մենք ցանկանում ենք, որ կառավարությունը ավելի խիստ կանոններ սահմանի, որոնք կկարգավորեն նման տեխնոլոգիաների կիրառման դեպքում էթիկական բոլոր նորմերը և կոնգրեսը կարծես պատրաստ է ընդունել այս մարտահրավերը, — նշված է հայտարարությունում:

Միևնույն ժամանակ Amazon-ի ղեկավար կազմն ընդգծել է, որ տվյալ արգելքը չի վերաբերում կազմակերպություններին, որոնք զբաղվում են կորած երեխաների որոնումներով և պայքարում են մարդկային թարֆիկինգի դեմ:

Հունիսի 9-ին IBM ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունից հայտնեցին, որ այլևս չեն մշակելու ու վաճառելու ծրագրային ապահովումը դեմքերը բացահայտելու համար: Այս որոշումը նույնպես կապված է Ֆլոյդի մահվան հետ:

wp-apeth