Կորոնավիրուսն աշխարհում. Թարմ տվյալներ և կարևորի մասին մեկ տողով

Կորոնավիրուսն աշխարհում. Թարմ տվյալներ և կարևորի մասին մեկ տողով

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 320 հազարը (7,459,741), մահացել է 419,041, բուժվել՝ 3,778,537 պացիենտ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոնը՝ 2,066,401 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան (775,184), Ռուսաստանը (493,657), Մեծ Բրիտանիան (290,143), Իսպանիան (289,360)  և Հնդկաստանը (287,155):
Մահացությունների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (115,130), հետո գալիս են Մեծ Բրիտանիան (41,128), Բրազիլիան (39,797), Իտալիան (34,114), Ֆրանսիան (29,319), Իսպանիան (27,136), Մեքսիկան (15,357), Բելգիան (9,629), Գերմանիան (8,844), Իրանն (8,506) ու Կանադան (7,960):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (808,494), հետո գալիս են Բրազիլիան (396,692), Ռուսաստանը (252,783), Գերմանիան (170,700), Իտալիան (169,939), Թուրքիան (146,839), Իրանը (140,590), Հնդկաստանը (140,979) և Չիլին (121,820):

  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Կերկխովեն հայտարարել է, որ մարզիկ ավելի վարակիչ են, երբ նրանց մոտ ի հայտ են գալիս կորոնավիրուսի առաջին ախտանիշները:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության առողջապահական ոլորտի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը բացատրել է, թե ինչու է Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը քիչ: Ըստ Ռայանի՝ պատճառը թեստավորների շատ քանակն է, որը կարողացել է իրականցնել երկրի առողջապահությունը:
  • Եվրոմիությունը մտադիր է սկսել բացել սահմանները այլ երկրների քաղաքացիների համար հուլիսի 1-ից: Մուտքը Շենգեն գոտի արգելվել է մարտի 17-ից կորոնավիրուսի պատճառով:
  • Հոլիվուդի կինոստուդիաները կկարողանան վերսկսել նկարահանումները հունիսի 12-ից: Աշխատանքը կվերսկսեն նաև գազանանոցները, հյուրանոցները և այլն:
wp-apeth