Հայաստան են վերադարձել 240 քաղաքացի

Հայաստան են վերադարձել 240 քաղաքացի

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսարանից հայտնում են, որ հունիսի 10-ին Կրասնոդար և Միներալնիյե Վոդի քաղաքների միջազգային օդանավակայաններից Հայաստան են վերադարձել 240 քաղաքացի։ Չվերթներն իրականացրել է «Armenia» ավիաընկերությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35), իսկ հունիսի 12-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):

wp-apeth