Եվս 23 սարք է գնվել. ՀՀ ուղարկվող շնչառական սարքերի թիվը հասավ 50-ի

Եվս 23 սարք է գնվել. ՀՀ ուղարկվող շնչառական սարքերի թիվը հասավ 50-ի

Վրաստանում թթվածնային խտացուցիչների գնման գործընթացը շարունակվում է: «Հայաստանի ընկերներ — Վրաստան» նախաձեռնությանը նորանոր մասնակիցներ են ավելանում: Վրաստանից գնված արհեստական շնչառություն ապահովող սարքերի թիվը հասել է 50-ի, հայտնում է aliq.ge-ն:

Եվս 23 սարք է գնվել, որոնցից 12-ը Լյուքսեմբուրգի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների ֆինանսական աջակցությամբ: Նրանք ցանկացել են անհայտ մնալ: 8 շնչառական սարք գնվել է «Caritas Georgia»-ի կողմից: Մեկական սարք ձեռք է բերվել Բելգիայի մի քանի հայերի, Ջավախքում գործող «Jnews» լրատվականի և ջավախահայ մեկ գործարարի ֆինանսական աջակցությամբ:

Նշենք, որ կոնցենտրատորների խմբաքանակը Թբիլսիում սպառվել է, այս պահին սարքերի մի մասը ձեռք է բերվել Քութայիսիից, մյուսը՝ Մցխեթայից: Շարունակում ենք փնտրել սարքեր պատվիրելու ու դրանք գնելու տարբերակներ: Նոր ձեռք բերված սարքերը նախկինների նման, սահմանին կփոխանցվեն Հայաստան համահայկական հիմնադրամին և ապա կտեղայնացվեն Առողջապահության նախարարության կողմից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ 27 շնչառական սարք է ուղարկվել Հայաստան, որոնք արդեն ծառայում են նպատակին: Նույն օրը նաև 3000 դիմակ է ուղարկվել՝ թբիլիսահայ գործարարներից մեկի կողմից:
wp-apeth