«Mitsubishi Diamante» -ն բախվել է բետոնե արգելապատնեշին

«Mitsubishi Diamante» -ն բախվել է բետոնե արգելապատնեշին

Մայիսի 11-ին, ժամը 00։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mitsubishi Diamante» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե., ծնված 1977 թ.) բախվել է ավտոճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Թ. Պ.-ն (ծնված 1982 թ.) հոսպիտալացվել են Վաղարշապատ քաղաքի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

wp-apeth