Վթար՝ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին

Վթար՝ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին

Մայիսի 6-ին, ժամը 10:40-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ն. Ա., ծնված 1987 թ.) և «Honda» (վարորդ՝ Հ. Վ., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Փրկարարները փակել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

wp-apeth