«Opel Astra»-ն բախվել է «Opel Astra»-ին. կան տուժածներ

«Opel Astra»-ն բախվել է «Opel Astra»-ին. կան տուժածներ

Ապրիլի 12-ին, ժամը 15:55-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, hajtnwum en ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Բ. Շ.), «Opel Astra» (վարորդ՝ Ա. Ե.) և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել Գ. (ծնված 1997 թ.) և Գ. (ծնված 2000 թ.) Ս.-երը, հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Տուժածներ Բ. Շ.-ն (ծնված 1969 թ.) և Ա. Ե.-ն (ծնված 1970 թ.) հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Ա. Խ.-ն (ծնված 1969 թ.)՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները Բ. Շ.-ի և Ա. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Ե.-ինը՝ ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

wp-apeth