ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:
Ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողների կորելու մասին։ Նույն օրը պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանի տարածքում ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայող՝ նշելով, որ նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքներ են իրականացվում։