Քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 7-ին, ժամը 13:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի քարով բարձված բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ջ․ Ա․ Ս․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին տեղի ուժերով դուրս են բերել բեռնատարից: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ: