Ճամբարային ռեժիմ. Ինչպես կորոնավիրուսը բազմանդամ ընտանիքների թողեց փողոցում
Կոլումբիայի բնակավայրերի փողոցներում հայտնված վենեսուելացի միգրանտները ստիպված են ապրել տեղի կայարաններին կից տարածքներում: Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի ավտոկայարանի հարևանությամբ ապրում են տասնյակ մարդիկ: Նրանք վենեսուելացի միգրանտներ են, որոնք եկել են Բոգոտա գումար վաստակելու համար և մնացել են առանց ապրուստի՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Չգիտեն՝ որքան ժամանակ կանցկացնեն վրանում, ինչպես են գոյատևելու առանց էլեկտրականության, ջրի և գումարի:
Բոգոտայի ավտոկայարանում միգրանտները տեղադրել են ավելի քան 160 վրան, որոնք պատրաստված սև պոլիէթիլենից և կապված են պարաններով ծառերին: Վրաններում, սոցիալական հեռավորությունը պահպանելու և նույնիսկ ձեռքերը լվանալու հնարավորություն անգամ չկա, մեկ վրանում միջինը վեց հոգի է ապրում: