Բախվել են «Mitsubishi Pajero»-ն և «Opel Astra»-ն

Բախվել են «Mitsubishi Pajero»-ն և «Opel Astra»-ն

Մարտի 23-ին, ժամը 22:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:  Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1967 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դադարեցրել «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։ Վարորդները տեղում ստացել են առաջին բուժօգնություն, որից հետո Է․ Գ․-ն հոսպիտալացվել է։

wp-apeth