Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին քաղաքացին նորածնի դի է հայտնաբերել

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին քաղաքացին նորածնի դի է հայտնաբերել

Մարտի 20-ին ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին նորածնի դի կա: «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՆԳՆ լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դի կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգող քաղաքացին, նշված տարածքում բանջար հավաքելու ժամանակ հայտնաբերել է գետնին ընկած, սավանով կիսածածկված վիճակում իգական սեռի նորածնի դի»,- նշել է նա:

wp-apeth