ՀՀ ՊՆ-ը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը

ՀՀ ՊՆ-ը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին ժամը 02:50-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

wp-apeth