ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ-ից ևս հերքում են
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 15-ին ժամը 00:10-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը հերքել էին նաեւ Արցախի ՊՆ-ից: