Կանխվել է թռչող սարքով արգելված իրերի փոխանցումը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 7-ի հերթական շրջայցի ժամանակ՝ մոտավորապես ժամը 23:50-ի սահմաններում, նկատել են, որ հիմնարկի մասնաշենքերից մեկին է մոտենում հեռակառավարվող թռչող սարք: Մոտենալով տվյալ մասնաշենքին՝ սարքը վայր է գցել դեղին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված կասկածելի առարկա: Ծառայողների կողմից հայտնաբերված փաթեթում առկա են եղել 2 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի լիցքավորման սարք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից: