Քարաթափում Մովսես-Բերդ ավտոճանապարհին
Մարտի 7-ին, ժամը 21:56-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են Փրկարար ծառայությունից: Պարզվել է, որ Մովսես-Բերդ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին խճաքարերը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 2 խմ)․ երթևեկությունը դարձել է միակողմանի: Փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերը: «Բերդի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ․ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի: