Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 7-ի դրությամբ հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

29 վարակվածից 26-ը պատվաստված չէ, 3-ը` մեկ դեղաչափով: Նախարարությունից հիշեցնում են, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Մեկտեղ, կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

wp-apeth