Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 6-ի ժամը 10:00-ի դրությամբ հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել, նշված է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիվանդներից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ):

Նախարարությունից  հիշեցնում են, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

wp-apeth