Հերոին գնած տղամարդը ձերբակալվել է Ավշարում

Հերոին գնած տղամարդը ձերբակալվել է Ավշարում

Փետրվարի 27-ին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Արարատ քաղաքի 41 և 34 տարեկան երկու բնակիչ պահում և օգտագործում են թմրանյութ: Հաղորդումից ժամեր անց Ավշար գյուղում նրանք հայտնաբերվեցին ու տեղափոխվեցին բաժին: 34-ամյա տղամարդու խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ: 41-ամյա տղամարդու մոտ հերոնի նմանվող զանգված կար. ըստ նրա՝ գնել էր փողը տերմինալով փոխանցելով։ 41-ամյա տղամարդու մոտ նաև շուրջ 30 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված կար: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են, հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth