Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհին այրվել է ավտոմեքենա

Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհին այրվել է ավտոմեքենա

Մարտի 17-ին, ժամը 08։22-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը (Է․ Ա․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Նոյեմբերյանի ԲԿ․ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:17-ին, մարվել` 09:34-ին: Այրվել է «Nissan Teana» մակնիշի  ավտոմեքենա։

wp-apeth