Ադրբեջանական կողմը կրակ է բացել, հայկական կողմն ունի զոհ ու վիրավոր
Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նշելով, որ դրա հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։