Հայոց բանակի օրվա միջոցառումներ՝ Շիրակի մարզում

Հայոց բանակի օրվա միջոցառումներ՝ Շիրակի մարզում

Շիրակի մարզում Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկել են «Ազատամարտիկների պանթեոնից»:

Հայոց բանակի օրվա միջոցառումների շրջանակում, Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվել է տոնական շքերթ, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Բանակի օրվա առթիվ Շիրակի մարզպետարանի վարչական շենքում բացվել է շիրակցի նկարիչների «Վերելք» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Գյումրու նկարիչների միության հետ համագործակցությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված են 16 գործեր։

Բանակի օրվա առթիվ Շիրակի մարզի բոլոր համայնքներում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, անցկացվել են խորհրդանշական միջոցառումներ։

Մեկ րոպե լռությամբ և հայոց հիմնի հնչյունների ներքո են մեկնարկել Գյումրու պետական սիմֆոնիկ և Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբերի հայոց բանակի 30-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգները։

wp-apeth