Համարանիշեր էր գողացել ու բռնվել

Համարանիշեր էր գողացել ու բռնվել

Ոստիկանության Վաղարշպատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածնի Պուշկինի փողոցի մի բնակիչ մեքենաների համարանիշեր է գողանում։ Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո դեկտեմբերի 1-ին կասկածվողը Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գողացված համարանիշեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Պարզվել է, որ նա պարբերաբար համարանիշեր է գողացել և «Տելեգրամի» միջոցով կապ հաստատելով մեքենայատերերի հետ՝ դրանք վերադարձնելու դիմաց փող է պահանջել: Երիտասարդը ներկայացվել է Արմավիրի քննչական վարչություն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Իսկ մեր քաղաքացներին, նման հանցամիտների ծուղակը չընկնելու համար, հիշեցնում ենք, որ 2021 թ. հուլիսի 15-ի կառավարության որոշմամբ թույլատրվում է կորցրած կամ հափշտակված համարանիշերի փոխարեն տրամադրել կրկնօրինակը, ինչից հետևում է, որ մեքնենաների տերերը նշված հանցավոր ոտնձգություններից այսուհետ պաշտպանված են»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth