Գրանցվել է մեկ օրում մահացածների ամենաբարձր ցուցանիշը

Գրանցվել է մեկ օրում մահացածների ամենաբարձր ցուցանիշը

Հնդկաստանում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի թիվը շարունակում է աճել: Օրական կտրվածքով երկրում հաստատվում է մոտ 10 հազար դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ անցած 24 ժամում Հնդկաստանում արձանագրվել է վարակման 9987 նոր դեպք, մահացել է 331 մարդ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է երկրում համավարկի սկզբից: Մեկ օրում կորոնավիրուսից դեռ այսքան մարդ չէր մահացել Հնդկաստանում:

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 9-ի 14:30-ի դրությամբ Հնդկաստանում վարակվածների թիվը հասել է 267,614-ի, բուժվել է 129,226, մահացել է 7,481 մարդ:

wp-apeth