Արբանյակից ֆիքսել են մեծ կուտակումներ. Covid 19-ն եղել է Ուհանում դեռ օգոստոսի՞ն

Արբանյակից ֆիքսել են մեծ կուտակումներ. Covid 19-ն եղել է Ուհանում դեռ օգոստոսի՞ն

Հնարավոր է՝ կորոնավիրուսն արդեն եղել է ու տարածվել է Ուհան քաղաքում դեռ անցած տարվա օգոստոսին՝ համաձայն հետազոտության արդյունքների, որում վերծանել ու վերլուծել են Ուհանի խոշոր հիվանդանոցների կայանատեղիների արբանյակային լուսանկարներն ու որոնողական համակարգերի տվյալները:  

Հետազոտության ընթացքում, որն արվել է Հարվարդի առողջապահական դպրոից, Բոստոնի բժշկական համալսարանի և Բոստոնի մանկական հիվանդանցի կողմից, դիտարկել են 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում արբանյակից արված լուսանկարները: Պարզվել է տրանսպորտային միջոցների թվի «կտրուկ աճ»՝ սկսած 2019 թվականի օգոստոսից՝ առավելագույնին հասնելով 2019 թվականի դեկտեմբերին: Անցած տարվա սեպտեմբերից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ուշադրության կենտրոնում հայտնված խոշոր վեց հիվանդանոցից հինգի մոտ հետոզոտողները ֆիքսել են մեքենաների ամենօրյա կուտակումների ամենաբարձր ցուցանիշները վերլուծված ժամանակահատվածում:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հետազոտությունն անվանել է աբսուրդային: Հետազոտության համաձայն՝ տրանսպորտային միջոցների թվի աճն համընկել է չինական Baidu որոնողական համակարգում («հազ» և «փորլուծություն») արված հարցումների աճի հետ:  Մոտավորապես երեք շաբաթ առաջ այն օրվանից, երբ 2020 թվականի սկզբում հաստատվեց, որ գնալով ավելանում են կորոնավիրուսով վարակվածների թիվը:

Հետազոտողներն ընդգծել են, որ մինչև «հազ»-հարցումները համընկել են սեզոնային գրիպի հետ, փորլուծությունը համարվում է Covid-19-ին բնորոշ աշխատանիք:

Հիշեցնենք, որ առաջին անգամ կորոնավիրուսով վարակվածներ հայտնաբերել են Չինաստանի Ուհան քաղաքում անցած դեկտեմբերին: Վիրուսը կապում են քաղաքի ծովամթերքների շուկայի հետ:

Հետազոտության հեղինակները չեն կարողացել պնդել, որ տրանսպորտային միջոցների թվի աճն ուղղակիորեն կապված է կորոնավիրուսի հետ: Ամեն դեպքում քաղաքում այսպես թե այնպես կարող էին բախվել սեզոնային գրիպի հետ: Մի շարք բժիշկներ ասել են, որ դեկտեմբերին դասերը մի շարք դպրոցներում հետաձգել են գրիպի պատճառով:

Նշվում է նաև, որ շատ լուսանկարներ հնարավոր չէ ինչպես հարկն է վերլուծել՝ հաշվի առնելով ծառերի ու բարձրահարկ շենքերի առկայությունը: Անցած տարիների արխիվը նույնպես աղքատիկ է՝ «կոմերցիոն հետաքրքրության բացակայությամբ» պայմանավորված:

  • Մեր տվյալներն ապացուցում են վերջին այլ աշխատանքները, որոնք ցույց են տալիս, որ կորոնավիրուսը հայտնվել է մինչև այն պահը, երբ նշվեց որ այն սկսել է տարածվել Ուհանի ծովամթերքների շուկայից: Այս տվյալները նաև ապացուցում են այն վարկածը, որ վիրուսն առաջացել է բնական ճանապարհով Չինաստանի հարավում և միայն հետո է սկսել տարածվել Ուհանում կուտակումների արդյունքում,- նշված է հետազոտությունում:
wp-apeth