Ամասիայում այրվել է ավտոմեքենա

Ամասիայում այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13։24-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 7-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:42-ին, մարվել՝ 13:55-ին: Այրվել է «VAZ-21112» մակնիշի ավտոմեքենան:

wp-apeth