Ներնետման դեպք «Վանաձոր» ՔԿՀ-ում
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկի պահակետերից մեկի մոտակայքում հայտաբերել են ներնետված փաթեթ: Փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,6 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, երկու պոլիէթիլենային շշեր՝ լցված ալկոհոլին բնորոշ հոտով, անգույն և շագանակագույն հեղուկներով: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, հայտնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից: