Պուտինը, Փաշինյանը և Ալիևը նոյեմբերի 26-ին կհանդիպեն Սոչիում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում բանակցություններ կվարեն նոյեմբերի 26-ին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Հաղորդվում է նաև, որ Սոչիում Պուտինն առանձնազրույցներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ: Նշվում է, որ ղեկավարները կքննարկեն Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը: