Պատուհանից վայր ընկնել ու մահացել

Պատուհանից վայր ընկնել ու մահացել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր` Գյումրի քաղաքի 32-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:

«Հավելենք, որ վերջինիս մահվան վերաբերյալ ահազանգը ստացվել է 2021թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 08:10-ին «Գյումրու շտապբուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից և տեղեկացվել, որ «տրավմատիկ շոկ, պոլիտրավմա» ախտորոշումով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի՝ 1989թ. ծնված բնակիչ, ով գիտակցության չգալով՝ նշված բժշկական կենտրոնում մահացել է:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը նշված մարմնական վնասվածքներն  ստացել է իր բնակարանի ննջասենյակի պատուհանից վայր ընկնելու հետևանքով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,  հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին՝ դեպքի հանգամանքները պարզելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում:

wp-apeth