Հարգանքի տուրք՝ ազատամարտիկների պանթեոնում

Հարգանքի տուրք՝ ազատամարտիկների պանթեոնում

Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ մարզային իշխանության ներկայացուցիչները, ուժային կառույցների ղեկավարները նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ այցելել են «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն, հարգանքի տուրք են մատուցել, խոնարհվել ու ծաղիկներ դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հուշակոթողին։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ յուրաքանչյուր հայի պարտականությունն է խոնհարում բերել նահատակված տղաներին, որոնք հանուն հայրենիքի չեն խնայել ամենաթանկը՝ իրենց կյանքը․ «Եռակողմ համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց, ես իմ պարտքը համարեցի աշխատանքային գործընթացի մեկնարկը տալ՝ հարգանքնի տուրք մատուցելով մեր զոհվածների հիշատակին, իհարկե, ցավը և մորմոքը չի կարելի փարատել այս ամենով, որովհետև կորսված կյանքերը, չբացված գարունները չեն կարող մեր սրտի մրմուռը որևէ կերպ նվազեցնել ոչ մեկ տարի, ոչ անգամ մի քանի տարի անց։ Մենք ողջերս պատգամ ունենք՝ արդյունավետ աշխատել և հնարավորինս սատար լինել հայրենիքին, ապացուցել, որ մեր տղաների թափած արյունը զուր չի եղել»։

wp-apeth