7 օրում՝ 11 երկրաշարժ

7 օրում՝ 11 երկրաշարժ

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից» հայտնում են, որ 2021 թվականի հոկտեմբերի 20-27 ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 11 երկրաշարժ.

  • հոկտեմբերի 21-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ.
  • հոկտեմբերի 21-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ.
  • հոկտեմբերի 22-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ.
  • հոկտեմբերի 23-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ.
  • հոկտեմբերի 24-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ արեւելք՝ 5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզում՝ 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներում եւ Շնող գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • հոկտեմբերի 24-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ.
  • հոկտեմբերի 24-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 9 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ.
  • հոկտեմբերի 24-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ.
  • հոկտեմբերի 24-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ.
  • Հոկտեմբերի 25-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր եւ Ալավերդի քաղաքներում, Նրաշեն, Սարչապետ, Ձորամուտ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 25-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի քաղաքներում եւ Մեծավան գյուղում 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

  • հոկտեմբերի 21-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • հոկտեմբերի 24-ին Իրանում՝ Սալմաս քաղաքից 26 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Ռուսթավի քաղաքից 8 կմ հարավ՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավել մագնիտուդով 3 երկրաշարժ: Հոկտեմբերի 21-ին 6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի Ֆիջի կղզեխմբի հարավում: Հոկտեմբերի 24-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թայվանի Թայպեյ քաղաքից 67 կմ հարավ-արեւելք: Հոկտեմբերի 26-ին 6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ատլանտյան օվկիանոսի հարավում` Հարավային Սանդվիչյան կղզեխմբի տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

wp-apeth