Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում

Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում

Հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 45.67⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի՝ Ղազախ քազաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում 2 բալ ուժգնությամբ և Լոռու մարզի Շնող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

wp-apeth